
Տիգրան Սարգսյանը, հավանաբար ազդվելով Սերժ Սարգսյանի` ռուսական «Օգոնյոկ» պարբերականին տված հարցազրույցից և լցվելով բարի նախանձով ինքն էլ հարցազրույց է տվել ռուսական մեկ այլ լրատվամիջոցի` «Մոսկովսկիե նովոստի»-ին: Բայց առավել ուշագրավն այն է, որ հարցազրույցի ժամանակ Տ. Սարգսյանը փայլուն կերպով կիրառել է խուսափելու տեխնոլոգիան`բերելով Մաքսային միություն մտնելուց հրաժարվելու պատճառներ, այն է. «Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Սաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»: Թերթը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետը տարբեր ժամանակներում նույն Մաքսային միության մասին մշտապես տարաբնույթ ու իրարից խիստ տարբերվող տեսակետեեր է հայտնել: