
Երեկ մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլեւ իր խմբակցության ու մյուս պատգամավորներին: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։
«ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին «շեֆի» հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի «մոտեցումն» էր. պատգամավորներին այս ու այն կողմ հրելով, լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու «ջիգյարով» համբուրվեց: