
Հեղինակ բլոգեր
Ընտրություններին մեկ շաբաթ է մնացել, սակայն մեզ մոտ ամեն ինչ զարգանում է «տուն-տունիկ»-ի սկզբունքով: Կարծես որևէ տարբերություն չկա քարոզարշավի մեկնարկային օրերի և քարոզարշավի ավարտի միջև: Թեկնածուների մասին նույն կարծիքն ունենք այժմ և մինչ քարոզարշավի մեկնարկը: Նրանք ուղղակի եթերում են հայտնվել, որովհետև մտել են «խաղի» մեջ և շարժվում են «խաղի» կանոններով, որոնք թելադրում են լրագրողները, մամուլի ակումբները, ֆեյսբուքյան օգտատերերը... ու վերջ: