
Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրը նախատեսված է դժվար դաստիարակվող, հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար:
Տնօրենի խոսքերով, նախկինում այս դպրոցում սովորել են միայն տղաներ, և այն փակ է եղել, ռեժիմային, ճաղավանդակներով, երեխաների գլուխները սափրել են, վատ վերաբերմունք է եղել նրանց նկատմամբ, ծեծ, խոշտանգումներ, բռնաբարություններ: 1997 թվականից այն փոխվել է, հանվել են ճաղավանդակները, փոխվել է ռեժիմը, բարելավվել են ընդհանուր պայմանները: