Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85425

Ավանում քվեարկել են Քիմ Քարդաշյանի օգտին

$
0
0
Ավանում քվեարկել են Քիմ Քարդաշյանի օգտին

Անվավեր քվեաթերթիկներից մի մասի վրա ընտրողները հետևյալ գրառումներն էին կատարել. «Դուք էլ. ձեր ընտրություններն էլ, էլ ինչքա՞ն պիտի ժողովրդի արյունը խմեք: Էլ ինչքան եք ուտելու զինծառայողների գլուխը: Աստծուց վախեցեք»: Մյուս անվավեր քվեաթերթիկի վրա էլ գրված էր. «Ամոթ մեր ազգին, ամոթալի ընտրություններ, կարծես անհաջող սերիալի ավարտով»: Մի թերթիկի վրա էլ ընտրողը խաչ էր քաշել բոլոր թեկնածուների վրա: 3-րդ անվավեր թերթիկի վրա էլ բոլոր թեկնածուների անվան դիմաց նշում էր արված: Մեկ այլ քվեաթերթիկի վրա էլ թիվ 6 թեկնածուի անան-ազգանունն ընտրողն ամբողջությամբ գրիչով ջնջել էր: Իսկ հաջորդ անվավեր քվեաթերթիկի վրա ընտրողը նախագահի թեկնածուների ցանկում ավելացրել էր Քիմ Քարդաշյանի անունը, ապա քվեարկել նրա օգտին:


Viewing all articles
Browse latest Browse all 85425

Trending Articles