
Ոստիկանության գնդապետը, ով պահպանում էր հասարակական կարգը Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համաձայնում է, որ Ազատության հրապարակը բոլորինն է, սակայն նշում է նաև, որ Ր. Հովհաննիսյանի հանրահավաքի համար հատուկ տեղ կա հատկացված` Մատենադարանի հրապարակը:
«Պարոն գնդապետ, Դուք ասում եք, որ իմ խոսքը Ազատության հրապարակում օրենքի խախտում է, և ես, ներողություն, ասում եմ, որ Ձեր այդ խոսքը ինքնին խախտում է իմ իրավունքի և չեմ ուզում բանավիճել Ձեզ հետ: Ես ասում եմ, որ մենք խաղաղ այստեղ կլինենք և հետո կանցնենք մեր քաղաքացիական գործին, ու խնդրում եմ միայն, որ դուք կատարեք ձեր պարտականությունները և ապահովեք բոլորի անվտանգությունը»,- ասում է Րաֆֆի Հովհհանիսյանը: