
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Գետահովիտ գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց, 1979 թ. ծնված Վահագն Ադամյանը հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության Դպրաբակի անտառպետության 1-ին պահաբաժնի անտառամասից ապօրինի հատել է զգալի չափերի հասնող՝ 2 հաճարենի, 1 հացենի և 1 կաղնի ծառեր:
Ապօրինի անտառահատման հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն: