
Ինչ վերաբերում է թարմ դեպքերին, ապա «ՀԺ»-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել դրանցից մեկի մասին: Ըստ այդմ, H1N1 վիրուսի զոհ է դարձել 24-ամյա կինը, որը հղիության 7-րդ ամսում էր: Երիտասարդ կնոջը հուղարկավորել են երեկ` Վայքի գյուղերից մեկում: Նրա բարեկամներից մեկը թերթի հետ զրույցում պատմել է, որ հղիի մոտ երիկամային խնդիրներ են առաջացել, ինչի կապակցությամբ էլ նա դիմել է«Էրեբունի» բժշկական կենտրոն: Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո կինը դուրս է գրվել, բայց շուտով նրա մոտ գրիպանման երևույթներ են նկատվել, ինքնազգացողությունը սկսել է վատանալ: