
Վրաստանում բնակվող հայերը իշխանություններից պահանջել են վավերացնել տարածաշրջանային լեզուների մասին Եվրոպական կանոնադրությունը, ինչը լարվածություն է առաջ բերել նախագահ Սահակաշվիլիի և վարչապետ Իվանիշվիլիի հարաբերություններում: Նախագահի համոզմամբ` կանոնադրության վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը: Նա նաև մեղադրել է կառավարությանը`հայ ազգայնականների պահանջները կատարելու համար: