
Ստյոպա Սաֆարյանն ընտրությունները ժողովրդավար չի ճանաչում, բայց իր հնարավորությունները բարձր է գնահատում: Հիմա ի՞նչ է ստացվում: Եթե, օրինակ, թիվ 1 ընտրատարածքում Ստյոպան բախտի բերմամբ կամ պատահմամբ հաղթի, պիտի բողոքարկի էդ "ոչ ժողովրդավար" ընտրությունների արդյունքներն ու պահանջի արդյունքներն անվավեր ճանաչել, իսկ իր մանդատը`ոչ լեգիտի՞մ: