
Կալիֆոռնիայում ձերբակալել են վեց հոգու, ովքեր կասկածում են բեռնատար մեքենաներից բեռների կողոպտման մեջ: Ըստ ոստիկանության` նրանք հայկական կազմակերպված հանցախմբի անդամներ են: «Northridge-Chatsworth Patch»-ի հաղորդմամբ, ձերբակալվել են 40-ամյա Թորոս Թուֆենջյանը, 23-ամյա Մովսես Դերմիշյանը, 26-ամյա Հակոբ Ամալյանը, 40-ամյա Արտակ Հարությունյանը, 36-ամյա Արա Հայրապետյանը եւ 38-ամյա Միգել Մորենոն, բոլոր Սան Ֆերնանդոյից:Ոստիկանական պարեկները նոյեմբերին ձերբակալել են չորս հոգու, ովքեր փորձել են կցասայլից բեռը գողանալ: Իսկ խմբի մյուս երկու անդամները ձերբակալվել են ամռանը` նմանատիպ հանցագործության համար: Գողացվել են այդ թվում կահույք, խաղալիքներ, էլեկտրատեխնիկա, դեղագործական պարագաներ: Ինչպես նաեւ միլիոնավոր դոլարների բեռներ են գողացվել Կոմպտոնում, Սանտա Կլարիտում եւ Վերնոնում: