
Որպեսզի Հայաստանի կառավարությունը հրաժարական չտա, աշխատավարձը պետք է աճի գնաճից ավելի բարձր տեմպերով, ասել է նախագահը: Այսինքն թեկուզ 1 տոկոս առաջանցիկ աճը բավարար է, որ կառավարությունը հրաժարական չտա: Միջին տարեկան աշխատավարձը Հայաստանում չի հասնում 4000 դոլարի, Եվրամիությունում, ուր մենք ձգտում ենք, տարեկան միջին աշխատավարձը կազմում է շուրջ 50 հազար դոլար... Երեկվանից հաշվում եմ, թե 1 տոկոսանոց աճի դեպքում քանի տարի է պետք, որ մենք գոնե մոտենանք Եվրոպային.... Բայց ամենաահավորը՝ այդ ողջ ընթացքում կառավարությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ...