
Ներսես Նազարյանի խոսքով` տոմսերը ստուգող կազմակերպությունը «Արմոբիլն» է, ոստիկանները տոմս չեն ստուգում, նրանք այնտեղ կանգնած են եւ հսկողություն են իրականացնում, որ ապակյա տարրաներ կամ այլ արգելված առարկաներ չմտցնեն մարզադաշտ: Իսկ թե ինչու տոմս ունեցող մարդկանց չեն թողել մարզադաշատ, Երեւանի ոստիկանապետը նշեց, որ մարզադաշտը ամբողջությամբ լցված է եղել, այնտեղ կային ծառայություններ, որոնք տեսնում էին, թե ինչ է կատարվում: