
ՀՀ ԱԺ-ն անհրաժեշտ է համարում նաև կառուցողական քննարկումներ սկսել սահմանադրական բարեփոխումների և ընտրական համակարգի բարելավման շուրջ: ՀՀ Ազգային ժողովը դիմում է երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին'կոչ անելով զերծ մնալ ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող գործողություններից և գնալ երկխոսության ճանապարհով'փորձելով համատեղ ջանքներով լուծել գոյություն ունեցող խնդիրները: