
Որպես ՀՀ քաղաքացի, ով ի դեպ պետության համար հանդիսանում է բարձրագույն արժեք, պահանջում եմ. մի՛ խլեք մեր հայրենիքը, մի՛ ստիպեք, որ մենք էլ համալրենք օտարության ճամփան բռնած մեր միլիոնավոր հայրենակիցների ցանկը: Ի վերջո մեզ նման շարքային քաղաքացիների համար անհատները կարևոր չեն, մեզ համար կապ չունի ով է երկրի նախագահը, մեզ պետք է մինիմալ պայմաններ` արժանապատիվ ապրելու և մեր իսկ ջանքերով «Ապահով Հայաստան» ստեղծելու համար: