
Արասը շատ լավ ֆուտբոլիստ է: Բացի այդ, նա շատ լավ մարդ է: Ժամանակին ես նրան «Այաքսից» բերեցի «Կուբան»: Նա շատ լավ է խաղում: Երբ Արասը տեղափոխվում էր «Կուբան», մենք ակումբի սեփականատեր Օլեգ Մկրտչյանի հետ պայմանավորվեցինք, որ լավ առաջարկի դեպքում այլ թիմից, «Կուբանը» նրան բաց կթողնի: Բնականաբար, «Կուբանը» Արասի երազանքների գագաթնակետը չէ: Նա եկել է «Այաքսից», ոչ թե «Բանանցից»: