Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85365

Ինչու եւ ինչպես են մարդիկ դառնում աղանդավոր

$
0
0
Ինչու եւ ինչպես են մարդիկ դառնում աղանդավոր

Շատերն են հարցնում, թե ինչպիսի մարդիկ են դառնում աղանդավոր կամ մտնում այս կամ այն աղանդի մեջ, եւ կամ` որ խելամիտ մարդը իրեն թույլ կտա մտնել նման կառույցների մեջ եւ, առհասարակ, հավատալ նման անհեթեթ ուսուցումներին: 
Մի՞թե նորմալ մարդը կմտնի մի կազմակերպության մեջ եւ թույլ կտա, որ իրեն խաբեն եւ թալանեն: 
Մարդիկ ոչ թե գալիս են եւ ինքնակամ միանում են այս կամ այն աղանդին, այլ իրենց ԲԵՐՈՒՄ են` խաբեության, տեղեկատվության պահման եւ կեղծ գովազդների միջոցով: 
Արդյոք մեզանից որեւէ մեկը կարող է մտածել, թե մի օր կարթնանա եւ ինքն իրեն կասի. «Ես երբեք աղանդավոր չեմ եղել, հետաքրքիր է` ինչպես կարող եմ մտնել աղանդի մեջ, գնամ, գտնեմ մի որեւէ աղանդ եւ միանամ նրանց»: Այո՛, սա հնչում է իբրեւ «աբսուրդ», անհեթեթություն: Հասկանալի է, որ սա չի կարող իրական լինել, ապա ինչպես է դա պատահում:


Viewing all articles
Browse latest Browse all 85365

Trending Articles