
Հայաստանում դատավորների գնահատման և կարգապահական տույժերի կիրառման մեխանիզմները փոփոխության կենթարկվեն: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքին նվիրված փորձագիտական աշխատաժողովի ժամանակ: