
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանի եղբայրը` Արտակ Պետրոսյանը, երեկ երեկոյան ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով:
«Այս ձերբակալությունը առնչություն չունի գյուղապետի սպանության գործի հետ», -այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: