
«Սևան» ազգային պարկում 2013թ-ին ծառատունկ չի իրականացվի: Գավառի Օրհուս կենտրոնի համակարգող Լիանա Ասոյանը հարցումով դիմել է «Սևան» ազգային պարկին` տեղեկանալու, թե ազգային պարկում այս տարի որքան ծառատունկ է նախատեսվում և ինչ ծառատեսակներ են տնկվելու: Ի պատասխան «Սեւան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը տեղեկացրել է, որ «Սեւան» ազգային պարկի տարածքում 2013թ. ծառատունկ նախատեսված չէ: Այս մասին տեղեկացնում է «ԷկոԼուրը»: