
Նա, ով զենքը ներկայացնում է ինքնակամ, պատժից ազատվում է, իսկ այն քաղաքացիները, ովքեր սահմանված 3 շաբաթյա ժամկետում չեն ներկայացնի համապատասխան մարմիններին զենքերը, ըստ ՀՀ ոստիկանապետի, պատժից չեն խուսափի, նրանց չի օգնի ոչ ծանոթ, ոչ բարեկամը, ոչ էլ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա ու պատգամավոր: Ուղիղ գաղութ կգնան, այնտեղ, որտեղ իրենց տեղն է,-ասել է ոստիկանապետը: