
Երևանի սուպերմարկետներում և խանութներում հայկական արտադրության պանրի դեֆիցիտն աստիճանաբար կարգավորվում է:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանից. «Մեկ օրում ոչ կարող է կարգավորվել, ոչ էլ դեֆիցիտ ստեղծվել: Կաթը կամաց-կամաց շատանում է: Ամեն դեպքում, տենդենցներ կան»: