
ABC հեռուստաալիքը ցուցադրել է սահմռկեցուցիչ կադրեր, թե ինչպես է կատաղած շունը, նպատակաուղղված կերպով հատելով փողոցը, հարձակվում մայրիկի կողքով քայլող 4-ամյա աղջկա վրա: Շունն ատամներով այնքան ամուր է կառչել երեխայից, որ մայրն անզոր է եղել ազատել դստերը: Բարեբախտաբար արագորեն օգնության են հասել մի խումբ տղամարդիկ, որոնց հաջողվել է ազատել փոքրիկին շան ճիրաններից: Հարձակման հետևանքով 4-ամյա աղջիկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց