
Ցուցարարները Կառավարության շենքի դիմացից շարժվել են դեպի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը գտնվում է Սարյան 22 հասցեում։ Այստեղ նրանց դիմավորել է հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը, ով լրագրողների և ցուցարարների բազմաթիվ հարցերին ի պատասխան, միայն ասաց, որ իրենք «ՀայՌուսգազարդի» հայտը ստացել են և օրենքով սահմանված կարգով կքննարկեն այն և նոր միայն կպատասխանեն հարցերին։