Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85365

Փրկենք 2.5 տարեկան Սարգիսի կյանքը

$
0
0
Փրկենք  2.5 տարեկան Սարգիսի կյանքը

Կարատաեի մարզիչ-մանկավարժ Արման Ղարախանյանի 2.5 տարեկան բալիկը` Սարգիսը, Գերմանիայում շտապ բուժման կարիք ունի: Երեխայի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է գոտնկա-սրբանային հատվածի ողնուղեղային ճողվածք (spina bifida-meningocele), երեք օրական Սարգիսը վիրահատվել է, սակայն վիրահատությունից մեկ ամիս անց պարզվել է, որ երեխայի մոտ սկսվել է հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն): Երեխան կարիք ունի շտապ էնդոսկոպիկ վիրահատական միջամտության, որը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում, Գերմանիայում վիրահատության գումարը մոտ 40.000 դոլար է, որը ընտանիքը չի կարող վճարել:

Դիմում ենք մեր մեծ ընտանիքին, աշխատակիցներին, ծնողներին, շրջանավարտներին, ճեմարանի բարեկամներին սատարելու Արմանի ընտանիքին, փրկելու փոքրիկ Սարգիսի կյանքը:

HSBC կայքում բացվել է հաշիվ փոքրիկ Սարգիսի անունով,
Հաշվի անուն/Սարգիս Ղարախանյան
Հաշվի համար / 003-029261-146

Ցանկացած աջակցություն մոտեցնում է վիրահատության օրը, որը առողջ ապագա ունենալու Սարգիսի միակ հնարավորությունն է, ոչ մի գումար փոքր չէ, ցանկացած աջակցություն համար ընտանիքը և մենք շնորհակալ ենք:

Մենք լիահույս ենք, որ նամակը արձագանք կստանա Ձեր սրտում և շուտով կունենաք լավ լուրեր: Շաբաթը մեկ նամակով կտեղեկացնենք Ձեզ Սարգիսի վիճակի և հավաքված գումարների մասին:

Խնդրում ենք նաև այցելել հետևյալ կայքով` ծանոթանալու Սարգիսի հոր նամակին, կապ հաստատլու ընտանիքի հետ, դիտելու փոքրիկի նկարները, ինչպես նաև կայքում տեղադրված են հիվանդության փաստաթղթերը:

Կրկին կոչ ենք անում անտարբեր չանցնել հայտարարության կողքով, այս վայրկյանը և հաջորդ բոլոր րոպեները չափազանց թանկ ենք, հենց այսօր հետևելով Ձեր սրտի կանչին կատարեք Ձեր նվիրատվությունը:


Viewing all articles
Browse latest Browse all 85365

Trending Articles