
Asekose.am-ն այս գիշեր մոտ երկու ժամ ենթարկվել է DDos հարձակման:
Մեր մասնագետներն անմիջապես ձեռնամուխ եղան կայքի վերականգնման գործողություններին և խափանեցին նպատակներն անհայտ հաքերների, բայց ակնհայտ չարագործների, որոնց կամ ավելի ճիշտ` որոնց պատվիրատուներին հանգիստ չի տալիս Asekose.am-ի գործունեությունն ու նաև տեղն ու դիրքը AM տիրույթում:
Ուզում ենք շեշտել` ոչինչ չի խոչընդոտի մեր գործունեությանն` այդ թվում ռեյտինգացավով վարակված ոմանց ստոր քայլերն ու այդ ստորության տարբեր արտացոլումները:
Մենք մեր գործունեությունն առանց ռեյտինգային սանդղակների էլ բարձր տրամադրությամբ ենք իրականացնում:
DDos հարձակումները Asekose.am-ի վրա գիշերվա ընթացքում կրկնվել են մի քանի անգամ:
Հիշեցնենք, որ DDos հարձակման ժամանակ հաքերները ծանրաբեռնում են կայքի սերվերը, ինչի հետեւանքով այն անհասանելի է դառնում ընթերցողների համար։