
Ահա այդ գործընթացի չկատարման պարագայում երիտասարդը կարող է սեռահասունության տարիքում հիվանդանալ պարոտիտով.այդպիսի մեծ թվով դեպքեր արձանագրվեցին մի քանի տարի առաջ,որոնք իհարկե հետևանք էին 90-ականներին վակցինացիաների գործընթացի ոչ հետևողական կատարման: Պարոտիտով հիվանդանալու ժամանակ ,եթե պրոցեսի մեջ ընդգրկվում են սեռական գեղձերը՝տղամարդկանց մոտ ամորձիները,աղջիկների մոտ՝ ձվարանները,ապա համապատասխան մասնագիտացված բուժօգնության/ինֆեկցիոն ստացիոնարի պայմաններում/ բացակայության պարագայում կարող է հանգեցնել անպտղության:Խնդիրը նրանում է,որ պարոտիտի վիրուսը /սեռահասունության տարիքում/ գրեթե անդարձելի կերպով ախտահարում է սպերմատոգենեզը՝ամորձիներում սերմնաբջիջների առաջացման պրոցեսը,դրան է գումարվում նաև օրգանիզմի աուտոագրեսիան սեփական սերմանբջիջների սպիտակուցների նկատմամբ,ինչը լիովին խաթարում է սերմնառաջացման գործընթացը:
Երիտասարդը մի քանի տարի հետո ամուսնանում է և կանգնում լուրջ խնդրի առաջ.միթե արդեն ուշ է.Այո,այդ պարագայում ամենաժամանակակից դեղորայքային բուժումը հնարավոր է լինի ոչ արդյունավետ. Բայց ինչու չկանխել /ի նկատի ունենք վակցինացիաները/,ինչու ժամանակին չկատարել համապատասխան մասնագիտացված բուժումը,երբ սեռահասուն տարիքում երիտասարդը հիվանդացել է խոզուկով.չէ որ այդ պարագայում չենք ունենա անպտուղ ընտանիքներ և այդ կարծեցյալ հասարակ հիվանդության պատճառով չի խաթարվի ընտանիքի երջանկությունը: