
Վարդուհի Վարդերեսյանը երբեք չի թաքցրել իր շիտակ կեցվածքը, երբեք չի ստել ու չի կեղծել, չի քծնել իշխանություններին: Նա տարբեր առիթներով` հրապարակավ, իր ճշմարիտ կարծիքն է հայտնել իշխանությունների վարած քաղաքականության առթիվ, չի վարանել ու կանգնել է ընդդիմադիր առաջնորդների կողքին, մինչդեռ շատերն այդ ժամանակ քծնանքի հանդեսներ են սարքել, քառատակ եղել իշխողների առջև...