
Հունիսի 1-ից 4-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում հնարավոր է կարկուտ: Հունիսի 1-ին, գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, հունիսի 2-ից 4-ը` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` հնարավոր է կարկուտ: Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոփոխվի: