Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85405

Պատահար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. մեքենան ընկել է Եղեգիս գետը

$
0
0
Պատահար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. մեքենան ընկել է Եղեգիս գետը

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.30-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի Ճանապարհի  8-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Պարզվել է,որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «MERSEDES S600» մակնիշի 34 ST 452 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Եղեգիս գետը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդ   1984 թ. Արման Մկրտչյանը տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:


Viewing all articles
Browse latest Browse all 85405

Trending Articles