↧
Դպրոցում մենք անգլերենի ուսուցիչներով կարծես ստախանովյան շարժման մասնակիցներ լինեինք,,,, Եվ դա էր պատճառը ,որ ինստիտուտի ուսանողական պրակտիկան վստահել էին մեր դպրոցին,,,Այն լինում էր տարին երկու անգամ աշնանը՛ երեք ամիս և գարնանը՛ չորս ամիս, մի խոսքով յոթ ամիս ուսանողները լինում էին մեզ մոտ ,,,Սկզբում նրանք նստում և լսում էին , հետո հետևելով մեզ դասը վարում էին այնպես, ինչպես մենք էինք ասում, իհարկե չսահմանափակելով նաև նրա սեփական նախաձեռնությունները,,,,