
Մադրիդի Ռեալը պատրաստվում է տրանսֆերային ռեկորդ սահմանել և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել Տոտենհեմի առաջատար Գարեթ Բեյլին, տեղեկացնում են անգլիական պարբերականները: Վերջիններս նշում են, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է անհավանական գումարներ վճարել հանուն Բեյլի և այս անգամ Պերեսը 23-ամյա կիսապաշտպանի համար կառաջարկի 85 միլիոն ֆունտ ստերլինգ, որը մերժելը գրեթե անհավանական է Տոտենհեմի համար: