
Երբ ինչ-որ մի նորություն է թողարկվում, պարզ է դառնում, թե ինչքան մաղձ ու թույն կա հասարակության մի զգալի զնագվածի մեջ: Այսօր համացանցում տարածվեց նոր երգ Սիրուշոյի կատարմամբ` բավականին համարձակ և անսպասելի: Եվ միանգամից բոլորը առանց անգամ երգը լսելու, առանց կարդալու երգչուհու բացատրությունը որոշեցին արտահայտել իրենց փառահեղ կարծիքը ու մի րոպեում նսեմացնել թիմի կատարած հսկայական աշխատանքը: Քննադատների հիմանական կռվանը Կոմիտասն է, բայց համոզված եմ նրանցից և ոչ մեկն էլ Կոմիտաս չի լսել ու նրանց համար Կոմիտասը առաջին հերթին մի երկար ու լայն փողոց է Երևանում կամ լավագույն դեպքում ծառի վրա նստած ինչ-որ արձան:
Պարզ է, որ երգն ունի այլբանական իմաստ: Եթե չգիտեք ինչ է այլաբանությունը, ապա խնդրեմ`
Այլաբանություն, Ալեգորիա ( հուն. allegoria-այլաբանություն)- գեղարվեստական պատկեր կամ նկարագրություն, որի մեջ էականը ոչ թե նրա անմիջական, այլ նրա ներթաքուն իմաստն է:
Բնության, կենդանիների կյանքից վերցված կամ որևէ այլ կոնկրետ պատկերի օգնությամբ այլաբանությունը տալիս է հասարակական այս կամ այն երևույթի փոխաբերական նկարագիրը:
Ու այսքանից հետո պետք է << գոմեշ >> լինել մտածելու համար, որ երգը ուղղակի գոմեշի մասին է: Այն խոսում է աշխատասիրության ու ըմբոստության մասին:
Հ.Գ. ուրախալի լուր քննադատների համար` շուտով կլինի նաև տեսահոլովակը, հետևաբար սրեք ատամները և սպասեք: