Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85505

Երևանում 7-ամսական երեխան սովամահ է եղել

$
0
0
Երևանում 7-ամսական երեխան սովամահ է եղել

«168 Ժամը» ներկայացրել է ահասարսուռ պատմություն. Թերթն ամիսներ առաջ պատմել էր Երևանի բնակիչ Անուշ Խեչումյանի ընտանիքի ծանր պայմանների մասին. այն ժամանակ տիկին Անուշի հարսը հղի էր:

Հարսը ծննդաբերել  է՝ զույգ տղաներ էին ծնվել, բայց… օգոստոսին մահացել  է 7 ամսական միանգամայն առողջ ծնված երեխաներից մեկը: Մահացել է սովից:

«10 օր կոմայի մեջ մնաց, ոչ աչքերը բացեց, ոչ շարժվեց… Բժիշկներն ասացին՝ սննդազրկվել է… Կրծքով կերակրվող երեխա էր, արհեստական կերի հնարավորություն չկար: Սա է»,- հեկեկալով պատմել է խմբագրություն այցելած  տիկին Անուշը: Վերջինս սոցիալապես ծանր վիճակում ապրելով՝ հրաժարվում է բոլոր տեսակի օգնություններից: Մեկ բան է պահանջում՝ աշխատանք: «Ինչքա՞ն կարելի է դիմանալ, ինչքա՞ն կարելի է ստրուկի պես ապրել էս երկրում: Ինչո՞ւ են մեր փողերը թալանում, թալանած փողերով ճաշարաններ բացում ու մեզ ասում՝ եկեք մեր եփած լափը կերեք, որ չմեռնեք: Ինչո՞ւ են պետության ողորմած նպաստներով մեզ մուրացկաններ սարքում:

…Ինձ աշխատանք տվեք, որ ես իմ արժանապատվությունը ձեր ոտքերի առաջ դնելով` ձեր ողորմությունը չստանամ: Ամուսնուս ու որդուս աշխատանք տվեք, որ երեխաները սովից չմեռնեն: Ինչքա՞ն կարելի է ժողովրդին ստրուկի պես պահել, ողորմությունները բաժանել ու ընտրությունների ժամանակ բերման ենթարկել: … Իմ ընտանիքը մուրացկան չէ, իմ երեխաները հպարտ ու արժանապատիվ մարդիկ են: Իմ երեխաները միայն աշխատանքով վաստակած հաց են ուտում, ինձ պետք չի ձեր ողորմությունն ու անաշխատ փողերը: Առաջ գործարաններում աշխատում էինք, մինիստրները գալիս` բանվորներին ձեռքով բարևում էին: Ասում էի՝ ո՞վ ենք մենք` առանց ժողովրդի:

Հիմա սրանք ժողովրդին տրորում են, բայց ովքե՞ր են իրենք՝ առանց ժողովուրդ: Ժողովուրդը՝ ես եմ, որ իշխանությունից պահանջում եմ իմ ընտանիքի անդամների անձնագրի վրա որևէ երկիր փախչելու համար կնիք դնել: Թողեք փախնենք, մի սպանեք մեզ մեր երկրում: Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ինձ մուրացկան են սարքում, արհամարհում են, երեխաներիս սպանում են»,- լաց լինելով պատմել է տիկին Անուշը:


Viewing all articles
Browse latest Browse all 85505

Trending Articles