
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: Տեղեկացնում է «ՓԱՍՏԻՆՖՈ»-ն հիշեցնելով, որ Հ.Խառատյանը պատասխանողից պահանջում էր իրեն հասցված վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, իսկ զրպարտությունը հերքել, իսկ թե ինչ միջոցով՝ հայցվորի ներկայացուցիչը թողել էր դատարանի հայեցողությանը: