
Հունիսի 23-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում մոտակա բլրից քարերը պոկվել և ընկել են ճամփեզրին, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում (50մ հատված) տեղի է ունեցել քարաթափում, լանջի թուլացած հատվածից առկա է հողաշերտի և քարերի անկման վտանգ:
Հրշեջ-փրկարարները ճանապարհից հեռացրել են ընկած քարերը:
Ճանապարհի մաքրման աշխատանքները կիրականացվեն հունիսի 24-ի առավոտյան:
Ժամը 15.00-ի դրությամբ նշված ճանապարհահատվածը երկողմանի փակ է :