
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել «Արաբկիր-2» վճարային ծառայության` թվով 4 աշխատակիցների:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Արաբկիր-2» տարածքային բաժանմունքի պատասխանատու Գ.Թադևոսյանը, համաձայնության գալով նույն բաժանմունքի թվով 3 վճարող-տեսուչների հետ, յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափերի կենսաթոշակի գումարներ: