
Կրասնոդարի «Կուբանը» ընկերական խաղի շրջանկաներում ուժերը չափեց «Կապոշվարի» հետ:
Ավստրիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց կրասնոդարյան ակումբի հաղթանակով՝ 5-1 հաշվով:
«Կուբանի» կազմում հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով հանդիպման 35-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-1: Օզբիլիսը փոխարինվեց 60-րդ րոպեին: