
«Այս տարածքում տեղադրվելու է «Հարսնաքարում» սպանված Հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» հաղորդագրությամբ այսօր «Վահե Ավետյան հասարակական շարժում» նախաձեռնության անդամները հուշաքար տեղադրեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց։
Այդ գործընթացին, սակայն, փորձեց խոչընդոտել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչը նրան չհաջողվեց։