
Բրիտանացի գիտնականներից չպրծած՝ հայ գիտական միտքը ևս սկսել է փայլել սենսացիոն բացահայտումներով: Սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է ունենա, ուշադրություն դարձրեք, 300-3500 սեռական հարաբերություն: Նախ պարզապես անհասկանալի է թվի տատանումը, բայց դա էլ ջհանդամ, պատկերացնում եք, չէ, ասենք 23 տարեկանում սեռական կյանք սկսած երիտասարդը 33 տարեկանը դեռ չբոլորած, իր լիմիտը սպառում է: