
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորայր Ասլանյանը հոլանդական Էմմեն ակումբից տեղափոխվել է Վիլլեմ 2: 22-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, տեղեկացնում է հոլանդական թիմի պաշտոնական կայքը:
Ավելացնենք, որ Վիլլեմ 2-ը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Հոլանդիայի առաջնության ուժեղագույնների մրցաշարում, սակայն տեղն այնտեղ պահպանել չի կարողացել և հայտնվել է առաջին խմբում: