Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85385

«Դրախտ» -ում մատուցված անորակ սնունդը` 4 մարդու մահվան պատճառ

$
0
0
«Դրախտ» -ում մատուցված անորակ սնունդը` 4 մարդու մահվան պատճառ

«Օշին» ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Ամրակից  գյուղում գտնվող «Դրախտ»  ռեստորանային համալիրում՝ սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող մատուցված ծառայությունների պատճառով 4 մարդ է մահացել: Աղմուկ հանած այս գործը գտնվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:

Նախաքննական մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել հիշյալ ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Սամվել Թորոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի  3-րդ մասով`անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն առաջացրել է 4 անձի մահ: Տնօրեի նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել   կալանավորումը:


Viewing all articles
Browse latest Browse all 85385

Trending Articles