
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինս 2013թ. մայիսի 14-ին Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում ոչ սթափ վիճակում ստեղծել է վթարային իրադրություն` բախվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի աշխատակից Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Արթուր Մանուկյանի վարած «Օպել» ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ուղևոր Տարիել Քիշմիրյանը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող: