
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Տոմը հյուրընկալել է Կուբանին: Հանդիպումը բավականին հաջող է սկսվել հյուրերի համար: Արդեն 6-րդ րոպեին Իվելին Պոպովի կատարած փոխանցումից հետո Իբրահիմա Բալդեն կարողացել է առաջ մղել Կուբանին: Հանդիպման 13-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզին հաջողվել է անկասելի հարվածով երկրորդ անգամ ստիպել Տոմին խաղը սկսել դաշտի կենտրոնից: