
Այսօր հուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16. 00-ի սահմաններում, Վահագն Թովմասյանը վարելով Hyundai H1 մակնիշի 345 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 156-րդ կմ-ի հատվածում դեպի Երևան ընթանալիս Սարավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց և նշված ավտոմեքենան կողաշրջվել է. վարորդը վթարի հետևանքով մահացել է, իսկ ըստ նախնական տեղեկություների 6 հոգի տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն: