
Կատալոնական Բարսելոնան կարողացել է համաձայնության գալ Նյուելս Օլդ Բոյզի արգենտինացի մասնագետ Հերարդո Մարտինոյի հետ, տեղեկացնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը: Արգենտինացի մասնագետի հետ 2 տարվա պայմանագիր կստորագրվի: Պաշտոնապես Մարտինոն որպես Բարսելոնայի գլխավորի մարզիչ կներկայացվի մոտակա ժամանակահատվածում: Պայմանագրի ֆինանսական մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:
Ավելացնենք, որ այդ պաշտոնում Մարտինոն փոխարինելու է Տիտո Վիլանովային, ով առողջական խնդիրների պատճառով ստիպված է բուժման կուրսեր անցնել: