
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի դպրոցում երեխաներ են թունավորվել: Պարզվել է, որ գյուղի դպրոցի 7 ուսուցչուհիներ, դպրոցի հավաքարարը և 17 աշակերտներ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, թունավորվել են դասարաններում տեղադրված վառարաններում լիցքավորված դիզելային վառելիքի հոտից և գյուղի բուժկետում բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն: