
Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Մարտին Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շուրջ 13 տարի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում սպառնալիքների, դաժան վերաբերմունքի, անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով 2011թ. դեկտեմվերի 7-ին անուղղակի դիտավորությամբ և անզգուշությամբ իր կնոջը` Անի Ժորայի Դարաբայնին հասցրել է ինքնասպանության փորձի, այս մասին հայտնում է դատական տեղեկատվական համակարգը: