Quantcast
Channel: Asekose.am
Viewing all articles
Browse latest Browse all 85445

Րաֆֆի Հովհաննիսյանը ՈՉ ՄԻ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ ՀՀ նախագահ դառնալու

$
0
0
Րաֆֆի Հովհաննիսյանը ՈՉ ՄԻ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ ՀՀ նախագահ դառնալու

«Լրագրողները կատակում են` Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ավելի կարճ են տևում, քան դրանցից առաջ և հետո ասուլիսը լուսաբանող լրագրողների և օպերատորների հետ ձեռքով բարևելը: Իսկապես` հայաստանյան հոգեբանության տեսանկյունից «Ժառանգության» առաջնորդի վարքը անսովոր, գուցե նաև ցուցադրական է թվում: Նրա ելույթներում հնչում են դարձվածքներ, որոնց մի մասը մեր ականջին հնչում են որպես չափից դուրս ճոխ, երկարաշունչ, արհեստական բառերով հագեցած և ռոմանտիկ: Բայց ամբողջ հարցն այն է, որ Րաֆֆին անկեղծ է` նա իսկապես հենց այդպես է ընկալում աշխարհը, այդպես է տեսնում իր առաքելությունը և մեր ազգի դերը: Ճիշտ, սխալ` կարելի է վիճել: Բայց համընդհանուր ցինիզմի և «սուպերպրագմատիզմի» ֆիոնի վրա գուցե հենց այս գործչի իդեալիզմն է որոշակի ջերմ երանգ մտցնում մեր քաղաքական ներկապնակում»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձեց իր շուրջը «համախմբել» «Ժառանգությունից» դուրս գտնվող որոշ ուժերի: Չափազանց անիմաստ «համախմբում» էր: Բայց ձգտումն ազնիվ էր` դուրս գալ սեփական կուսակցության նեղ շրջանակներից և ստեղծել որոշակի իդեալներին հավատացող մարդկանց «լայն կոալիցիա»: 20 տարի Հայաստանում ապրելով` նա պետք է որ հասկանար, որ «իդեալներին հավատացողները» իր սեփական կուսակցությունում են քիչ, էլ ո՞ւր մնաց` փնտրել նրանց «դրսում»: Առավել ևս` նա պետք է հասկանար, որ մեզ մոտ իրար «քցելը» սովորական և նույնիսկ խրախուսելի երևույթ է:

Բաքու գնալը և այնտեղ մեր` հայկական ճշմարտությունը ադրբեջանցիներին ներկայացնելը նույն շարքից է: Հասկանալի է, որ պատերազմում պարտված կողմը չի կարող ունենալ այն լայնախոհությունն ու հանդուրժողականությունը, որպեսզի նույնիսկ ոչ միայն փորձի հասկանալ, այլև հանգիստ, քաղաքակիրթ ձևով լսի մեր փաստարկները: Եթե մարդիկ չեն ընդվզել Սաֆարովի պաշտոնական հերոսացման դեմ, ապա որևէ հույս չկա, որ նրանք կկարողանան դուրս գալ քսենոֆիոբիայի նույնքան պաշտոնական շրջանակից: Մանավանդ, որ խոսքը ոչ թե անկախ ինտելեկտուալների, այլ «վերևից» նշանակված կուսակցականների մասին է (Ադրբեջանի խորիրդարանում ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցություններ չկան): Այսքանից հետո արժե՞ր գնալ Բաքու և ելույթ ունենալ ագրեսիվորեն տրամադրված և քո խոսքը բացարձակապես չընկալող լսարանի առաջ: Ինձ թվում է` արժեր: Թեկուզ` մեր և նրանց աշխարհընկալման տարբերությունը ցույց տալու համար: Այնպես որ` շնորհակալություն Րաֆֆին:

«Ժառանգության» առաջնորդը ոչ մի շանս չունի ՀՀ նախագահ դառնալու` նույնիսկ ամենաազնիվ ընտրությունների արդյունքում. մեր ազգաբնակչության մեծ մասին ազգային իդեալներ պետք չեն` նրան պետք է «թագավոր», որ իրեն «լավ կպահի»: Բայց հասարակական մթնոլորտի վրա Րաֆֆի Հովհաննիսյանը դրական է ազդում: Ո՞վ գիտի` գուցե դա՞ էլ երբևէ իր պտուղները կտա»:


Viewing all articles
Browse latest Browse all 85445

Trending Articles