
Երեւանի Արին-Բերդի փողոցում այսօր` հունվարի 1-ին, առավոտյան, հանկարծամահության դեպք է գրանցվել:
Այս մասին գրում է news.am-ը` նշելով, որ ըստ տեղեկությունների` Արին- Բերդ փողոցի վրա գտնվող ընկերություններից մեկում անվտանգության աշխատակից-պահակը եկել է աշխատանքի վայր եւ նրա ինքնազգացողությունը հանկարծակի վատացել է: 50-ն անց տղամարդը տեղում մահացել է:Առայժմ չի հաջողվել պարզել նրա ինքնությունը: